Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է երիտասարդների Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը հ
Գվադալախարայում մեկնարկած երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին իսկ մասնակիցը ոսկե մեդալ է նվաճել:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը: Նա պոկել է 81 կգ եւ հրել 107: Երկամարտի 188 կգ-ով մարզուհին գրավել է 1-ին հորիզոնականը՝ 2-րդ տեղը զբաղեցրած ճապոնացի Նանասա Կավասակիին գերազանցելով 1 կգ-ով:
Պոկումում առաջինը ճապոնուհին է եղել, որը 3 կգ ավել է բարձրացրել Գրիգորյանից, սակայն հրումում նա համառ պայքար է ծավալել ու շրջանցել մրցակցին:
Հաջորդը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ է ունենալու մեծահասակների Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը (67 կգ):