Ուկրաինայից Բելառուս անօրինական կերպով երեխաներ են տարվել
2022թ․ փետրվարի 24-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից Ռուսաստանի տարածքով ապօրինի կերպով Բելառուս է տեղափոխվել 6-17 տարեկան առնվազն 2442 երեխա։
Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Յեյլի հանրային առողջության դպրոցի հումանիտար գիտահետազոտական լաբորատորիայի (HRL)՝ հինգշաբթի հրապարակված զեկույցում։