Հայաստանը Հռոմի ստատուտը ճանաչել է 2021թ. մայիսի 10-ից
Նոյեմբերի 15-ին Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Միջազգային քրեական դատարանին, որ Հռոմի ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով հետադարձ ուժով ճանաչում է 6, 7 և 8-րդ հոդվածների իրավազորությունը 2021թ. մայիսի 10-ից։
Դրանք վերաբերում են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։