ՖՈՏՈ․ Անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկվել է դույլի մեջ․ ինչ վարկած են քննում իրավահները ԵՊՀ պայթյունից․ հայտնի են տուժածների անունները
ArmLur.am-ին հայտնի է դարձել այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։
Այսպիսով, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ Հայկ Ղազարյանը՝ ծնված 1990 թվականին․ վերջինս ծխահարվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մյուս տուժածը՝ ԵՊՀ աշխատակիցներ Սեյրան Բիչախչյանն է՝ ծնված 1953 թվականին, Ահարոն Հակոբյանը՝ ծնված 1957 թվականին։
Իսկ ահա պայթյունի հետևանքով մահացածը՝ Երևանի բնակիչ Ժորժիկ Խաչատրյանն է՝ ծնված 1950 թվականին Երևանում։
Իսկ ի՞նչ վարկած է քննվում այս պահին իրավապահ համակարգում․
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն և ըստ նախնական վարկածի՝ Ս․ Բիչախչյանը Երևանի պետական համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով էլ առաջացել է այս պայթյունը։
Հետևենք քննության ընթացքին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԵՊՀ-ում պայթյուն էր տեղի ունեցել, որին զուգահեռ՝ հրդեհ էր բռնկվել։