Ողբերգական դեպքից հետո ԵՊՀ ռեկտորը շնորհավորել է ուսանողներին
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կա՛մ իր տեղում չէ, կա՛մ՝ ծաղրում է ուսանողներին։
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել, ցավակցական խոսք գրելու փոխարեն։
Համալսարանի բակում դեռեւս քննչական գործողություններ են ընթանում, ոստիկանները, փրկարարները, քննիչները վաղ առավոտից փորձում են հասկանալ, թե ինչն է եղել ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառը, որի հետեւանքով նածնական տվյալներով ունեցանք 1 զոհ, 3 վիրավոր։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ վաղ առավոտյան պայթյուն, ապա հրդեհ է բռնկվել Երեւանի պետական համալսարանի մասնաշենքում։ Դեպքի վայրում աշխատող լրագրողներին առնվազն 3 ժամ է չի հաջողվում խոսել ԵՊՀ ռեկտորի հետ։
Մինչ ուսանողությունը սգում է համալսարանի աշխատակցի մահը՝ ԵՊՀ ռեկտորը գրում է հետեւյալ շնորհավորական ուղերձը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ցավոք, ունենք զոհ և վիրավորներ։ Ցավակցելով հրդեհի զոհ դարձած մեր աշխատակցի հարազատներին, բարեկամներին և զորակցությունս հայտնելով բոլոր տուժածներին՝ վստահեցնում եմ, որ կքննվեն ու կպարզվեն միջադեպի բոլոր պատճառները։
Թեև միջադեպից հետո տեղին չէ հանդես գալ շնորհավորական ուղերձներով, սակայն Ուսանողների միջազգային օրվան նվիրված շնորհավորական իմ ուղերձը, որը տեխնիկապես հնարավոր է եղել պլանավորել նախորդ օրը, հրապարակվել է ավտոմատ եղանակով դեպքից տասը րոպե առաջ։
Սիրելի՛ հայրենակիցներ, միասնաբար ու համատեղ ջանքերով մենք կկառուցենք կրթական անվտանգ միջավայր՝ մեր ուսանողներին ընձեռելով հնարավորություն՝ վայելելու իրենց ուսանողական տարիները»։