Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն...

Երկօրյա գիտաժողով և գրքի շնորհանդես. Մատենադարանը տոնում է հայագետ- արևելագետ Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակը

Անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 17-ին Մատենադարանում մեկնարկեց նրան նվիրված հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում ցուցադրվեց գիտնականի կյանքին և գործունեությանը վերաբերող ֆիլմ և մասնակիցներին ներկայացվեց «Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հիշեց՝ տարիներ առաջ Չուգասզյանի ընտանիքը կառույցին է նվիրել հեղինակի արխիվային հավաքածուն, որը շատ արժեքավոր է:

«Շատ կարևորում ու նշանավորում եմ Բաբկեն Չուգասզյանի հավաքչական գործունեությունը: Մատենադարանն ամբողջությամբ հայ մարդու հավաքչական բնազդի մարմնացումն ու խորհրդանիշն է, այն այդ հավաքչական գործունեության արդյունքն է, կառույց, որով մենք հպարտանում ենք և համարում մեր մեծագույն արժեքը: Բաբկեն Չուգասզյանի դերն այդ հավաքչական առաքելության մեջ չափազանց կարևոր է: Հատկապես 1970-ական թվականներին, երբ տոտալիտար համակարգ էր, երկաթե վարագույր, ամբողջական վերահսկողություն, նա կարողացել է շփվել արտասահմանի, սփյուռքի հետ, նկարագրել ձեռագրերը, համոզել մարդկանց այդ ձեռագրերը հանձնել Մատենադարանին: Դա անելու համար կազմակերպչի, հոգեբանի, դիվանագետի շատ լուրջ ունակություններ են պետք: Նրանք, ովքեր երբևէ առնչվել են ձեռագրերի սեփականատերերի հետ, փայլուն պատկերացնում են, թե ինչ բարդագույն աշխատանք է արժանանալ վստահության և հասանելիություն ձեռք բերել դեպի այդ արժեքները»,-շեշտեց Խզմալյանը:

Նա հավելեց՝ Բաբկեն Չուգասզյանի օրոք տասնյակ ձեռագրեր են մուտք գործել Մատենադարան, ձեռագրերի հարյուրից ավելի միկրոժապավեններ, նկարագրություններ: «Այդ ամենը նկարագրված է Չուգասզյանի գրքերում, որ ունեն ոչ միայն սկզբնաղբյուրի նշանակություն, այլև առանձնանում են հուշագրական ու զգացական շեշտադրումներով: Մեր պարտքն էր անդրադառնալ Բաբկեն Չուգասզյանին, և ես շնորհակալ եմ նրա ընտանիքին՝ հոբելյանական գիտաժողովը նախաձեռնելու համար»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

«Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը կազմել և խմբագրել է նրա որդին՝ ԵՊՀ Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը:

Հրատարակության նպատակն է ի մի բերել գիտնականի գրավոր ժառանգությունը և վեր հանել նրա աշխատությունների կարևորությունը հայագիտության և արևելագիտության զարգացման գործում:

Լևոն Չուգասզյանի խոսքով՝ հատորը, որը նախատեսված է հայագետների, արևելագետների, համալսարանների ուսանողների, հայագիտությամբ հետաքրքրված մարդկանց համար, պատրաստման բավականին երկար փուլ է անցել: Գրքի հրատարակմանը բազմաթիվ մարդիկ են մասնակցել. Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը տարբեր պարբերականներից պատճենել է Չուգասզյանի հոդվածները, հետո դրանք մշակման են ենթարկվել: «Հոդվածներն ընդհանուր տեքստ չէին, դրանք նաև բազմալեզու էին՝ միջնադարյան բառարաններ՝ պարսկերեն, թուրքերեն բառերով ու արաբական արձանագրություններով, ուստի հարկ եղավ դիմել արևելագետների օգնությանը, և Քրիստինե Կոստիկյանը կարողացավ դրանք պատշաճ ներկայացնել: Հետո Ամերիկյան համալսարանի գրականության թվանշայնացման գրադարանի ջանքերով մի ամբողջական տեքստ ստեղծվեց, ինչից հետո սրբագրության փուլը եկավ: Ես ստուգել եմ ամեն բան: Կազմվել է անվանացանկը, որում որոշ կրճատումներ եմ արել»,-ասաց Լևոն Չուգասզյանը:

Այն մարդիկ, որոնք կծանոթանան գրքին, կարող են հստակ պատկերացում կազմել Բաբկեն Չուգասզյանի կատարած աշխատանքի մասին: Նրա աշխատանքների մի մասը հայ միջնադարյան մատենագիտության վերաբերյալ է, հին գրականության, հայ-իրանական առնչությունների մասին է: «Դրանց կողքին կան միջնադարյան բառարաններ, որոշ հոդվածներ, որոնք ռուսերեն են, ֆրանսերեն, գերմաներեն՝ հրատարակված տարբեր պարբերականներում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Կան ձեռագրեր, որոնք նա փնտրել է իր ճամփորդությունների ժամանակ և կարողացել է բերել Հայաստան ու Մատենադարանը հարստացրել նոր մատյաններով, նկարազարդ մատյաններով»,-մանրամասնեց Չուգասզյանը:

Նա հավելեց՝ այդ ամենից զատ Բաբկեն Չուգասզյանը բնագրագիտական աշխատանքներ է կատարել, հրատարակության է պատրաստել տպագրության ամենահին նմուշները՝ «Ուրբաթագիրք»-ը և «Տաղարան»-ը, որոնք համապատասխան առաջաբաններով ու ուսումնասիրություններով, բայց նույնությամբ հրատարակվել են: Այդ գրքերն առաջին անգամ հրատարակվել են 1512 թվականին Վենետիկում:

Բաբկեն Չուգասզյանը նաև հայտնաբերել է Սայաթ-Նովայի բոլորովին անծանոթ ձեռագիրը: «Դա Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն է, որը Սայաթ-Նովան ընդօրինակել է Պարսկաստանի Գիլան նավահանգստում: Այդ ձեռագիրը Սայաթ-Նովայից մեզ հայտնի երրորդ ձեռագիրը դարձավ: Դա հնարավորություն տվեց ճշտել Սայաթ-Նովայի կյանքի անծանոթ դրվագներ, թվականներ, էջեր»,-տեղեկացրեց Չուգասզյանը:

Նախատեսվում է հրատարակել նաև գրքի երկրորդ հատորը, որն ընդգրկելու է Չուգասզյանի որոշ անտիպ աշխատանքներ:

Այս թեմայով

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan