«Չենք ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից». Պապոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․
«Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի որոշակի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների նկատմամբ, և այդ երկրները՝ Հայաստանի նկատմամբ. այսպիսին է այդ անվտանգային ահամակարգի էությունը»,- ասել է նա՝ հավելելով․ «Հայաստանը երբեք չի մերժել, որ ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկի, բայց հստակ հարց ենք ուղղում՝ որտեղ է այդ կոնտիգենտը իր առաքելությունն իրականացնելու, եթե չեն ֆիքսում, թե որտեղ է սկսում Հայաստանն, ու որտեղ՝ Ադրբեջանը, ի՞նչն են դիտարկելու: Մենք չենք ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դե ֆակտո իրենք դուրս են դրել մեզ այդ գործընթացից»