Ընտանիքում բռնություն իրականացրած անձի նկատմամբ կկիրառվի էլեկտրոնային հսկողության միջոց
2023թ․ ընդունված օրենսդրական փաթեթը, որով հնարավորություն է ընձեռնվում ընտանիքում բռնության դեմ պայքարի շրջանակներում զոհերի պաշտպանություն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների՝ «բրասլետների» կիրառմամբ, կլրացվի։ Կառավարության այսօրվա նիստում ՆԳ նախարար Վանե Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, առաջարկեց սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը, այսինքն՝ բռնարարարի նկատմամբ կիրառել էլեկտրոնային հսկողության միջոց։
Առաջարկվում էնաև ոստիկանությանը հնարավորություն տալ ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե էլեկտրոնային հսկողության միջոցն արձանագրի բռնարարի կողմից խախտում։
«Համակարգը ներդնելու համար նախագծի ընդւոնումից հետո մրցութային կարգով կազմակերպություններ են ներգրավվելու։ Հաշվի առնելով այն, որ աշխատատար պրոցես է, առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2025թ․ հուլիսի 1-ից»,-նշեց Վահե Ղազարյանը։
««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջը՝ մասնավորապես՝ կսահմանվի
«Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը»,-նշված է հիմնավորման մեջ։
Փաշինյանը նկատեց, որ էլեկտրոնային այդ սարքերը տարբեր նպատակներով վերջին մեկ տարում կիրառվում են՝ ինչպես օրինակ՝ պրոբացիայի ծառայության կողմից։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ հավելեց, որ այն արդարացնում է իրեն, խնդիր լինում է միայն այն վայրերում, որտեղ ինտերնետ հասանելիության խնդիր է լինում։