3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարարություն է տարածել․
«ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար»: