Շահրամանյանն ընդունել է քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ Սամվել Շահրամանյանն ընդունել է քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը։
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության, Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։