Եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով աստիճանաբար չի վերադարձվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջարկվում է ըստ մարզերի և տարիների՝ աստիճանաբար կրճատել եկամտահարկի կիրառության շրջանակը. կառավարության նիստին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը երկու նպատակ ունի. «Մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշում կայացնելը ժամանակի մեջ խրախուսելը, և եկամտահարկի վերադարձման կիրառության շրջանակի ընդլայնումը հետագա երկարաժամկետ հեռանկարում զսպելը»,- ասել է նա։
Ըստ այդմ, եկամտային հարկը 2027թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ 2029թ. հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է մնացած մարզերում․ «Սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի դեպքում»,- ասել է նա։