ՌԴ-ում սկսվել են 5-րդ սերնդի Checkmate կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանում սկսվել է հինգերորդ սերնդի թեթև Checkmate կործանիչների առաջին նմուշների պատրաստումը, РИА Новости-ին հայտնել են Ростех պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։
Checkmate-ն արտասահմանյան պրեմիերան կայացել է 2021 թվականին:
«Կատարված աշխատանքների հիման վրա փոփոխություններ են կատարվել նախագծում, որով ճշգրտվել են նաև առաջին թռիչքի ժամկետները։ Այսօր նախագծային փաստաթղթերը փոխանցվել են արտադրամաս, և սկսվել են առաջին նմուշների արտադրության նախապատրաստական աշխատանքները»,- հայտնել են պետական կորպորացիայից։
Checkmate-ի շնորհանդեսից հետո ընկերությունը կազմակերպեց հետադարձ կապ պոտենցիալ հաճախորդների հետ, ճշգրտեց նախագծի արժեքը և անհատական տեխնիկական լուծումները:
«Սա զգալիորեն բարձրացրեց հայրենական միաշարժիչ ինքնաթիռի մրցունակությունն ու առևտրային գրավչությունը, ինչպես նաև նվազեցրեց դրա ստեղծման ընթացքում տեխնիկական ռիսկերը», - ընդգծել է Ростех-ը:
Checkmate-ը Ռուսաստանի առաջին հինգերորդ սերնդի միաշարժիչ ինքնաթիռն է, որը մշակվել է Сухой ընկերության կողմից: Այն առաջին անգամ ներկայացվել է 2021 թվականի հուլիսին MAKS-2021 օդատիեզերական սրահում։
Դրա հիմնական հատկանիշներն են աննկատությունը, թռիչքի ժամի ցածր արժեքը, բաց ճարտարապետությունը և ծախսարդյունավետության տեսանկյունից բարձր արդյունավետությունը:
Օգտակար բեռի քաշը գերազանցում է յոթ տոննան։ Կործանիչը կկարողանա միաժամանակ խոցել մինչև վեց թիրախ։ Ինքնաթիռի արագությունը կկազմի 1,8 մախ, իսկ մարտական շառավիղը՝ երեք հազար կիլոմետր։ Checkmate-ի նախնական խմբաքանակը նախատեսվում է արտադրել 2026 թվականին։