Թաթոյանը, Կապանի, Գորիսի համայնքապետերը ԱՄՆ-ում հանդիպել են Կալիֆորնիա նահանգի սենատորին
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Լոս Անջելես կատարած այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի (ANCA Western Region) Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի հետ:
Աշխատանքային այցը կազմակերպված է Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ: