Տեղի է ունեցել ՔՊ Վարչության նիստ․ քննարկվել են կուսակցական էթիկային առնչվող հարցեր
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են կուսակցականների՝ Կուսակցության կանոնադրությունից և ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաև կուսակցական էթիկային առնչվող հարցեր։
Զեկույցով է հանդես եկել Վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։