Դեղամիջոց, որն օգնում է նիհարել և նվազեցնել սրտանոթային ռիսկը 20%-ով
Wegovy-ն՝ քաշի կորստի և արյան շաքարի վերահսկման դեղամիջոցը, նվազեցնում է սրտանոթային ռիսկը 20%-ով, պարզվել է մեծ ուսումնասիրության արդյունքում: Աշխատանքը հրապարակվել է NEJM ամսագրում։ Արտադրող ընկերության կողմից ֆինանսավորվող ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 17,5 հազար մարդ 41 երկրից։ Բոլորը 45 տարեկանից բարձր էին և 27 կամ ավելի բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունեին, ինչը համարվում է ավելորդ քաշ կամ գիրություն: Նրանց հետեւել են միջինը մոտ երեք տարի։ Հիվանդները դեղորայք էին ընդունում սրտանոթային հիվանդությունների բուժման համար։ Նրանց կեսը նաև ստացել է շաբաթական Wegovy կամ պլացեբո ներարկում՝ առանց ակտիվ բաղադրիչների դեղամիջոց:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Wegovy ստացածների 6,5%-ը սրտի կաթված, ինսուլտ կամ մահ է ունեցել սրտի հիվանդության հետ կապված պատճառներով: Պլացեբո խմբում նման հիվանդների մասնաբաժինը կազմում էր 8%, ինչը նշանակում է, որ Wegovy-ն կապված էր սրտանոթային ռիսկի 20%-ով նվազեցման հետ: Wegovy ընդունողները նույնպես կորցրել են իրենց մարմնի քաշի մոտ 9%-ը, մինչդեռ պլացեբո խումբը կորցրել է 1%-ից պակաս: Այն նվազեցրել է բորբոքումը, խոլեստերինը, արյան շաքարը և արյան ճնշումը, ինչը կարող է օգնել նվազեցնել սրտանոթային ռիսկը:Wegovy-ն ունի լուրջ անբարենպաստ ռեակցիաներ, որոնք սահմանափակում են դրա օգտագործումը. հիվանդների մոտ 17%-ը լքել է հետազոտությունը սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ստամոքս-աղիքային այլ խնդիրների պատճառով, փոխանցում է Mediahub-ը։