Հարավային Աֆրիկայի իշխող կուսակցությունը կաջակցի Իսրայելի դեսպանատան փակման առաջարկին
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությունը՝ «Աֆրիկյան ազգային կոնգրեսը», հայտարարել է, որ կաջակցի երկրում Իսրայելի դեսպանատունը փակելու խորհրդարանի խնդրանքին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդդիմադիր «Տնտեսական ազատության մարտիկներ» կուսակցությունը հայտարարել է, որ իր առաջնորդ Ջուլիուս Մալեման խնդրանքը կներկայացնի խորհրդարանում:
«Աֆրիկյան ազգային կոնգրեսը կհամաձայնի խորհրդարանի խնդրանքին՝ կոչ անելով կառավարությանը փակել Իսրայելի դեսպանատունը Հարավային Աֆրիկայում և դադարեցնել բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ այնքան ժամանակ, մինչև Իսրայելը համաձայնի հրադադարին և մասնակցի ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող բանակցություններին, որոնց արդյունքը պետք է լինի արդար, կայուն և տևական խաղաղությունը»,- ասված է «Աֆրիկյան ազգային կոնգրես»-ի հայտարարության մեջ։