Ե՞րբ Հայկ Մարությանը վայր կդնի մանդատը
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը ավագանու նիստերին չի ներկայանում։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը կառույց էլ չի այցելում։
MediaHub-ի տեղեկություններով՝ Մարությանը պատրաստվում է մանդատը վայր դնել, բայց չի շտապում, սպասում է, որ բյուջեն հաստատվի, հետո հրաժեշտ տա բոլորին։ Երևանի ավագանին հաջորդ տարվա բյուջեի հարցը կքննարկի դեկտեմբերին:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանի խոսքով՝ տեղեկությունը առաջին անգամ մեզնից լսեց։ Հարցին՝ հաջորդ նիստին Մարությանը կներկայանա՞, վերջինս պատասխանեց․
«Չգիտեմ, բայց նիստին ներկայանալն ու մանդատը դնելը տարբեր բաներ են։ Այս պահին չեմ կարող հաստատ ասել կգա, թե չի գա նիստին։ Բայց այն հարցերը, որոնք մանդատը դնելուն էին վերաբերում, առաջին ագնամ եմ լսում։ Նման քննարկումներ չկան»։