Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագծի քննարկումը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում է կայացրել հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագծի քննարկումները:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ քննարկումների նոր փուլի ամսաթիվը կորոշվի ավելի ուշ:
ԶԼՄ-ների տվյալով՝ նիստի օրակարգում եղել են միջազգային այլ համաձայնագրեր և փաստաթղթեր: