Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որը նոյեմբերի 15-ին իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ:
Պարզվել է, որ գյումրեցի 48-ամյա տղամարդը Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի մի բնակարանի պատուհանը բացել, մտել էր ներս և գողացել գազի ջեռուցման կաթսա: Նա բնակարանային գողություն կատարելու կասկածանքով հրավիրվել է Մուշի բաժին և խոստովանել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: