ԱՄՆ դեսպանը այցելել է Գոշավանք վանական համալիր
«Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ ծանոթացել է Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը»,- տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Դեսպանը այցելեց նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսավարողների Դիլիջան խոշորացված համայնքում, մասնավորապես՝ «Հնոց» գաստրո-բակ և «Ուտելի» հացի փուռ»,- նշված է հաղորդագրությունում։