Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետք քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:
Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:
Ա.Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: