ՀԱՊԿ երկրների ղեկավարները միջոցներ կձեռնարկեն Կովկասում իրավիճակի կայունացման համար. Անատոլի Սիդորով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները, ես դատել չեմ կարող։ Կարծում եմ, որ կձեռնարկեն նաև բոլոր միջոցները կովկասյան հողում իրավիճակի կայունացման համար՝ և՛ Հայաստանում, և՛ հարակից պետություններում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Սիդորովը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել ընդհանուր սպառնալիքների փոփոխված բնույթի վրա:
«Չկա այնպիսին, ինչպիսին նախկինում էր, երբ սահմանի մոտ տասնյակ դիվիզիաներ էին կենտրոնացնում և բոլորը սպասում էին, թե երբ կսկսվեն ռազմական հարձակումները։ Այժմ սպառնալիքները կարող են լինել և՛ կենսաբանական, և՛ տեղեկատվական, և՛ տնտեսական բնույթի։ Իհարկե, դրանք ընդհանուր են և առնվազն տարածման, զարգացման ինչ-որ ընդհանուր միտումներ ունեն, ուստի և՛ պետությունների ղեկավարները, և՛ բոլոր ղեկավար նախարարությունները, պաշտոնատար անձինք միջոցներ են ձեռնարկում դրան հակազդելու համար»,-հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։