Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը:
Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա: