Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս...

2024թ. պետական բյուջեն անիրատեսական է, չի բխում իշխանության ծրագրային խոստումներից․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է.

«Հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները նախատեսվում է 2,67 տրիլոն դրամ կամ ՀՆԱ-ի 25,5 տոկոսը, իսկ ընդհանուր ծախսերը՝ 3,017 տրիլիոն դրամ։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 48,4 տոկոս, որտեղ հաշվառված չեն ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև կանխատեսվող բարձր տնտեսական աճի ապահովման ռիսկերը։

Այս ականջահաճո խոստումների հիմքում ՀՆԱ-ի 7 տոկոս աճի կանխատեսումն է։ Վերջինիս իրատեսականության առումով հատկանշական են միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք չեն անցնում 5 տոկոսը, ինչպես նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի՝ նախորդ երկու տարիներին տնտեսական և գների բարձր աճ ապահովող գործոնները թուլանում են և մի պահից դադարելու են՝ առաջացնելով տնտեսական աճի լրացուցիչ էական դժվարություններ։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, պատահական, կարճաժամկետ գործոններին, որոք, ըստ էության, հանգեցրել են մեր երկրի տնտեսության կարճաժամկետ պահանջարկի թռիչքաձև աճի, բարձր տնտեսական աճի՝ բարձր գնաճային ֆոնով։

Տնտեսության կառուցվածքը և երկարաժամկետ աճի ներուժն էապես չեն փոխվում։ Ավելին՝ անվտանգային և արտաքին աշխարհաքաղաքական ահագնացող միջավայրը խորացնում են տնտեսական անվտանգության և ներդրումային ռիսկերն ու դրանց արդեն կոնկրետ դրսևորումները՝ թուրքը կրակում և կասեցնում է Երասխում իրականացվող օտարերկրյա ներդրումները, նույն պատճառով դադարեցված է Զոդի բաց հանքի շահագործումը։

Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման քողի տակ իրականացվում է տնտեսական կայուն աճին վերաբերող հակասական քաղաքականություն։ Մասնավորապես, արտաքին պատահական վերը նշված գործոնների և անարդյունավետ պետական ծախսերի ազդեցությամբ մեծանում է ներքին ընդհանուր պահանջարկը, որը բերում է պահանջարկով քաշվող տնտեսական կարճաժամկետ աճ և հանգեցնում է բարձր գնաճային ճնշումների։ Կենտրոնական բանկն էլ ստիպված պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ բարձր գնաճը կանխելու նպատակով և ապախթանում (տուգանում) է առանց այն էլ ազատ անկման մեջ գտնվող տնտեսության իրական հատվածի առաջարկը։ Խոսքը հատկապես վերաբերում է արտահանման ոլորտներին, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։

Իշխանական հաջորդ մանիպուլյացիան, որն ունի շարունակական և բացահայտված բնույթ․ յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։

Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար՝ կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո՝ այդ ծախսերը անընդհատ և էական չափերով վերաբաշխվում և կատարվում են՝ նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Այլ հարցեր են այս ծախսերի արդյունավետությունն ու որակը, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։ Դրանց իրավական գնահատականները հետո են տրվելու։

Մասնավորապես, նախատեսված է 2024թ․ պետական բյուջեի կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ՝ շուրջ 700 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսը։ Ի դեպ, 2023թ. հունվար-հոկտեմբերին ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։ Տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են կապիտալ ծախսերը, որ «դզեն-փչեն» և ճշտված բյուջեի նկատմամբ ունենան բարձր կատարողական։

Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը, գրեթե կապիտալ ծախսերի չափով։

Մասնավորապես, անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կկրճատվեն 10 տոկոսով՝ կազմելով շուրջ 30 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, կիսով չափ կրճատել աղքատությունը։ Իսկ փաստացի՝ մեկ ընտանիքի աղքատության նպաստի միջին ամսական չափը 32000 դրամ է, նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75300 դրամ) շուրջ 2,5 անգամ պակաս։

Զբաղվածության աջակցության ծրագրերին հատկացվող միջոցները կրճատվում են 3 անգամ՝ կազմելով ընդամենը 638 միլիոն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ եղած գործազուրկներին ավելացել են Արցախից բռնի տեղահանված և իրենց կայուն եկամտի աղբյուրը կորցրած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները։

Կենսաթոշակային ապահովությանը հատկացվելու է 326 մլրդ դրամ։ Ընդամենը 5 տոկոսով աճը պայմանավորված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակ վճարելու հետ։ Կենսաթոշակների, աղքատության նպաստների նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելանալու՝ չնայած կանխատեսվող գնաճին։

Խոստացել էին, որ կենսաթոշակի միջին չափը պիտի գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Ի դեպ, կենսաթոշակի նվազագույն չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 2,1 անգամ պակաս, միջին ամսական չափը՝ 49600 դրամ կամ 52 տոկոսով պակաս։ Ակնհայտ է՝ այս խոստումը ևս չեն կատարելու։ Մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնական կանոնի պահպանությամբ անհնար է հաջորդ երկու տարիներին միջին կենսաթոշակների չափի տարեկան շուրջ 30 տոկոս աճի ապահովումը, նույնիսկ կանխատեսվող անհավանական բարձր՝ տարեկան 7 տոկոս ՀՆԱ-ի աճի պարագայում։

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումներ տված այս իշխանության օրոք այդ համակարգը դարձավ անդառնալի։ Ամեն տարի հատկացումներն էապես աճում են՝ ի հաշիվ ընթացիկ կենսաթոշակների չափերի ավելացման։ Օրինակ՝ հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգին կհատկացվի 27 տոկոսով ավելի գումար՝ շուրջ 145 մլրդ դրամ կամ աշխատանքային կենսաթոշակին հատկացվող միջոցների կեսի չափով։

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության համար նախագծով նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին Արցախին հատկացվող միջոցները կազմում էին տարեկան 144 մլրդ դրամ, իսկ բռնի տեղահանված մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ կացարանից մինչև կայուն եկամուտ։

Հիմա ներկայացնեմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանում վերաինտեգրման՝ ընդգծվող խնդիրներն ու անորոշությունները, ինչու ոչ՝ նաև արձանագրված ձախողումները։

Նախ ձախողման մասին․ բնակարանային ապահովման սերտեֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող՝ համարժեք աջակցություն, չի լուծում այս ծրագրային աջակցության հիմնախնդիրը, հետևաբար՝ ծախսվող միջոցներն արդյունավետ չեն։ Եվ սա փաստում են նաև օրվա պատասխանատուները։

Իրավիճակին և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ «Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն»։

Իրականությունը բոլորովին այլ է։

Իրարամերժ հայտարարություններ և անորոշություն․ ի պատասխան ընդիմադիր պատգամավորների հարցերի՝ կառավարության ղեկավարն ասում է, որ արցախահայությունը կարող է օգտվել ՀՀ սոցիալական աջակցության իրավունքներից, այդ թվում՝ ստանալ կենսաթոշակ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն։ Այսօր ԱԺ ամբիոնից միգրացիայի ոլորտի պատասխանատուն հայտարարում է, որ փախստականի կարգավիճակում ևս Արցախցի մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասարեցված սոցիալական իրավունքներ։

Հրատապ դրամական աջակցության մասին․ ընթացակարգերի անորոշության և անհարկի սահմանափակումների հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ այդ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը, նույնիսկ՝ իրենց ամսական կենսաթոշակները չեն ստանում։

Ամփոփելով, հերթական անգամ արձանագրում ենք․ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակին և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է, անիրատեսական կանխատեսումները։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական աճի հրաշքի» շարունակությունն է։

Առաջնորդությունը ևս նույնն է՝ կապիտալ ծախսերի սուտ խոստումներ, իրավիճակային խեղաթուրումներ, պոպուլիստական և անպատասխանատու վարքագծի շարունակություն, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահ»։

Այս թեմայով

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan