Կապիկը սպանել է 10-ամյա տղայի
![](/timthumb.php?src=disc/16-11-23/c0533c039930580b5568665ff8c1d8f3.jpg&w=450)
Հնդկաստանի արևմտյան Գուջարատ նահանգում կապիկը դաժանորեն սպանել է 10-ամյա տղային՝ Դիպակ Թակորին, որն ընկերների հետ ենթարկվել է կապիկների խմբի հարձակմանը:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, ողբգերգական դեպքը տեղի է ունեցել Սալկի գյուղում գտնվող տաճարի կողքին, որտեղ երեխան ընկերների հետ խաղում էր: Կապիկներից մեկը ճանկերով պատռել է տղայի մաշկն ու դուրս հանել աղիները. բժիշկներն արձանագրել են երեխայի մահը:
Իշխանությունների ներկայացուցիչը պատմել է, որ ագրեսիվ կապիկների խումբն այս շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա և որ իրենք փորձում են բռնել կենդանիներին:
Պարբերականը նշում է, որ լանգուր կապիկները սովորաբար ագրեսիվ չեն, թեև գիտնականները պարզել են, որ միայն որձերից բաղկացած խմբերը որոշակի շրջաններում կարող են ագրեսիվ դառնալ: