Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը:
«Ես հրաժարվում եմ մանդատից։ Մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։ Մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Ակնկալում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր մեզ ձայն են տվել, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպանների», - հայտարարել է Թևանյանը: