Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը
Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 15-ին հաստատել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատի երկարաձգման վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը երկարաձգվել է 1 տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 17-ից: