Վորոնեժում ոստիկանները մտել են ռեստորան տարեդարձ նշող ադրբեջանցիներին զինկոմ ներկայանալու ծանուցագրեր բաժանել
ՌԴ Վորոնեժ քաղաքում նոյեմբերի 14-ի երեկոյան իրավապահները ներխուժել են «Ֆորտ» ռեստորան, որտեղ ծննդյան տոնակատարություն է նշել Ադրբեջանից ներգաղթյալների մի մեծ խումբ։
Իրավապահները ստուգել են հավաքվածների փաստաթղթերը և շուրջ 50 մարդու զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր հանձնել, գրում է Meduza-ն։
Պետական «ВГТРК» հոլդինգի մաս կազմող «Вести Воронеж»-ի լրագրողները մեկնաբանության համար դիմել են իրավապահներին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։
Վերջին ամիսներին բազմիցս են հաղորդումներ հրապարակվել ռուսական քաղաքացիություն ստացած օտարերկրացիների նկատմամբ ռեյդերի մասին, որոնց ընթացքում նրանց զինկոմիսարիատներ ներկայանալու ծանուցագրեր են հանձնում։
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից, եթե նրանք հրաժարվում են մասնակցել Ուկրաինայում պատերազմին։