«ՀՀ ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդները տորպեդահարում են պայմանավորվածությունների իրականացումը»․ Զախարովա
ՀՀ ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդները տորպեդահարում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունների իրականացումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքը խանգարում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և Երևանի ու Բաքվի հաշտեցմանը։ Երևանը, գործելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հուշումներով, սպառնում է կտրվել տարածաշրջանային ապագա կոնֆիգուրացիաներից։ Վաշինգտոնը և Բրյուսելը բազմիցս հանդես են եկել որպես «երաշխավորներ» որոշակի գործընթացներում, բայց երբեք հաջողության չեն հասել։
Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս Հարավային Կովկասում հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին՝ թափանցիկ, փոխշահավետ պայմաններով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ խմբի պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է Զախարովան։