2024թ․ հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձերը կաճեն 174 տոկոսով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտության ոլորտում կատարվող աշխատանքներին՝ տեղեկացնելով, որ միայն գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման ծրագրով 2024թ․ հունվարի 1-ից ոլորտում 174% աճ կլինի։
Ըստ նախարարի՝ գլխավոր գիտաշխատողը 2021թ. ստացել է 138 հազար դրամ, 2024թ․ հունվարից կստանա 500 հազար դրամ աշխատավարձ. «Սա էական բարեփոխում է, որ հասցնում ենք պլանավորված տրամաբանական կետին»։