Գլխավոր գիտաշխատողը 2021 թ.-ին ստացել է 138 հազար դրամ, իսկ 2024 թ.-ից կստանա 500 հազար դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման մեր ծրագրով արդեն իսկ 2024 թվականի հունվարի մեկից ոլորտում կունենանք աշխատավարձերի շուրջ 174 տոկոս աճ: Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Օրինակ՝ գլխավոր գիտաշխատողը 2021 թվականին ստացել է 138 հազար դրամ, իսկ 2024 թվականից կստանա 500 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ակադեմիական քաղաք ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պլանավորված է, որ գլխավոր հատակագծի ամբողջական պատկերացումները կունենանք մինչև եկող տարվա առաջին եռամսյակը: Նա ասաց, որ հիմնավոր և խորքային աշխատանք է տարվում: