Իմ նախարար եղած ժամանակ 1500 ինքնաթիռային չվերթ սպառազինություն ենք ձեռք բերել, հիմնականում ՌԴ-ից. Սեյրան Օհանյան
Իմ նախարար եղած ժամանակ գոնե 1500 ինքնաթիռային չվերթ սպառազինություն ենք ձեռք բերել, հիմնականում Ռուսաստանից, նաեւ այլ երկրներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Դրանց մեջ են եղել, օրինակ, երեք հատ C-300 համակարգեր, 3 հատ էլ ունեցել ենք, դարձել է 6: Ձեռք ենք բերել «Իսկանդեր» համակարգ, «Տոչկա ՈՒ» համակարգ, «Սմերչ» համակարգեր, շուրջ 160 տանկ:
Մենք սպառազինության մի մասը որպես ռազմավար ենք ձեռք բերել, իսկ այս իշխանությունները կանոնավոր բանակը վերածել են ֆիդայական բանակի եւ մեր սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին որպես ռազմավար»,-ասաց Օհանյանը:
Դիտարկանը, թե նկատի ունի Արցախի ՊԲ զենքե՞րը, որ հանձնվեց Ադրբեջանին Սամվել Շահրամանյանի որոշմամբ, նա արձագանքեց. «Ոչ, ամբողջ պատերազմի ընթացքում»: