«Հայաստանը երբեք օգտագործված զենք ձեռք չի բերելու». Ա․ Քոչարյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուշադրություն է հրավիրել պաշտպանական ոլորտին հատկացվող գումարներին։ Ըստ նրա՝ հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ, հետևյալն է՝ դրանք, բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նոր․
«Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական սպառազինություն ձեռք չի բերելու։ Մենք անշեղորեն իրագործելու ենք այդ խնդիրը»,- ասել է Քոչարյանը։