Վրաստանի ԱԳՆ-ն՝ «3+3» տարածաշրջանային հարթակի մասին
«3+3» հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկիրը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու այս ձևաչափին։ Այդ մասին երկրի հանրային ալիքի եթերում ասել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ համագործակցություն և երկկողմ հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ավելի վաղ, Թեհրանում կայացած «3+3» հարթակի հանդիպումը (Հայաստան, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա-խմբ․) ևս անցել էր առանց Վրաստանի մասնակցության։
Այդ առիթով Թբիլիսում նշել էին, որ քանի դեռ Ռուսաստանը «օկուպացված է պահում Վրաստանի տարածաշրջանները», Թբիլիսին բոյկոտելու է այդ ձևաչափով անցկացվող հանդիպումները։