Ֆինանսների նախարարը հայտնել է Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության մասին
2024թ. առաջին երեք ամիսներին բնակարանների վարձակալման եւ կոմունալ սպասարկումների վճարների համար բռնի տեղահանված արցախցիներին կհատկացվի 50 հազարական դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախատեսված են նաեւ ծախսեր թոշակների եւ նպաստների համար։ Դրա համար լրացուցիչ կպահանջվի 30 մլրդ դրամ։ Նախատեսված են լրացուցիչ ծախսեր կրթության եւ առողջապահության համար։ «Աջակցության ծրագրերը բնակարանի եւ աշխատանքի տեղավորման հարցերում ներկա պահին չեն ներառվի պետբյուջեի շրջանակում, քանի որ դրանց մշակումն ու հաստատումը կարող են տեղի ունենալ ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին»,- նշել է Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդին կհատկացվեն զգալի գումարներ։ Դա, նախարարի կարծիքով, թույլ կտա խուսափել ֆինանսավորման խնդիրներից։