Թրյուդոն կոչ է անում դադարեցնել Գազայի հատվածում կանանց, երեխաների և նորածինների սպանությունները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ շրջափակված Գազայի հատվածում «կանանց, երեխաների և նորածինների սպանությունները» պետք է դադարեցվեն։
Կանադան ասում է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու Համասից այն բանից հետո, երբ պաղեստինյան զինյալ խմբավորումը հարձակվել է Իսրայելի հարավի վրա: Սակայն, ինչպես Միացյալ Նահանգները և այլ դաշնակիցներ, նա աճող մտահոգություն է հայտնել ավերված անկլավում զոհերի թվի աճի կապակցությամբ, որտեղ 11,000 մարդ է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր:
«Ես կոչ եմ անում Իսրայելի կառավարությանը ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Մենք վկյություններ ենք լսում բժիշկներից, ընտանիքի անդամներից, փրկվածներից, ծնողներից կորցրած երեխաներից»,- ասաց նա: «Աշխարհը ականատես է լինում կանանց, երեխաների և նորածինների սպանություններին: Սա պետք է դադարեցվի»,- ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրյուդոն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործել և ազատ արձակի իր բոլոր պատանդներին:
Նա հավելել է, որ Գազայի հատվածից տարհանվել են Կանադայի մոտ 350 քաղաքացիներ, մշտական բնակիչներ և ընտանիքի անդամներ։
Անցյալ շաբաթ Թրյուդոն կոչ է արել զգալի հումանիտար դադար տալ հակամարտությունում, որպեսզի թույլատրվի ազատ արձակել բոլոր պատանդներին և տրամադրել բավարար օգնություն քաղաքացիական կարիքները բավարարելու համար: