Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» 5-րդ տարբերակը
«Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ, ճշգրտված տարբերակը»,- այդ մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները․
«Փաստաթուղթն ուղարկվել է երկկողմ ուղիներով՝ համապատասխան բացատրական գրություններով՝ ակնկալելով, որ Հայաստանից պատասխան կներկայացվի առաջիկայում»,- ասել է նա։
Հաջիևը նշել է․ «Հայկական կողմը հետաձգում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի տարբերակի ներկայացումը»: