«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելեցին բակեր` բարձրաձայնված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ․
Հարգելի՛ երևանցիներ,
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումների շարք են սկսել մայրաքաղաքի վարչական շրջանների բնակիչների հետ։ Առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 14-ին՝ Նուբարաշեն վարչական շրջանում։ Բնակիչների հետ հանդիպումից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելեցին նաև վարչական շրջանի բակեր` բարձրաձայնված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Նուբարաշենցիների հետ հանդիպումից առանձնացվել են հետևյալ խնդիրները՝
1. փողոցային լուսավորություն,
2. հանրային տրանսպորտ,
3. գույքային իրավունքներ,
4. հանրակացարանային աղետալի, վտանգավոր և հակամարդկային պայմաններ,
5. աղբավայրով պայմանավորված՝ օդի աղտոտվածություն։
Քաղաքացիները «Մայր Հայաստան» խմբացությանը գրավոր դիմումներ փոխանցեցին նշված, ինչպես նաև մասնավոր խնդիրների վերաբերյալ, որոնք մշտապես կլինեն մեր ուշադրության կենտրոնում։
Երևանցիների հետ «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հաջորդ հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
1․ Շենգավիթ վարչական շրջան․ նոյեմբերի 15, ժամը 11։00-15։30, հասցե՝ Գարեգին Նժդեհի փողոց, 26 շենք (Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարան)։
2․ Էրեբունի վարչական շրջան․ նոյեմբերի 17, ժամը 11։00-15։30, հասցե՝ Սասունցի Դավթի փողոց, 87 շենք (Էրեբունի վարչական շրջանի թաղապետարան)։
Մյուս վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումների ժամանակացույցի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
«Մայր Հայաստան» դաշինքի լրատվական ծառայություն