Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Անկախության 105-ամյակին նվիրված ընդունելությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ մաղթելով բարեկամ Լեհաստանին և լեհ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: