Բրիթնի Սփիրսը հիշել է, թե ինչպես էր Թեյլոր Սվիֆթը երգում իր հանդերձարանում մինչ հայտնի դառնալը
Մինչ Թեյլոր Սվիֆթը գտնվում է իր ժողովրդականության գագաթնակետին, լցնում է համերգասրահները և թողարկում իր ֆիլմը, Բրիթնին չի ապրում իր լավագույն կյանքով: Չնայած ամեն ինչ սկսվեց լրիվ հակառակը…
«Oops-ի իմ շրջագայության ժամանակ մենեջերիս օգնականը, լավ ընկերը, թակեց դուռը և ասաց. «Ես ունեմ մի աղջիկ՝ Թեյլորը, ով ուզում է գալ և երգել քեզ համար»: Ես ասացի. «իհարկե», և նա երգեց ամենագեղեցիկ երգը կիթառով: Մենք լուսանկարվեցինք, իսկ հետո նա դարձավ մեր սերնդի գերաստղը։ Հրաշալի է, որ նա համերգներ է տալիս մարզադաշտերում, և ես նախընտրում եմ նրա տեսանյութերը ցանկացած ֆիլմից: Պարզապես գեղեցիկ է»,- մեկնաբանել է Բրիթնին հրապարակումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին վաճառքի է հանվել «Կինը իմ մեջ» գիրքը։ Բրիթնիի գրքի գործարքը կնքվել է 2022 թվականի փետրվարին։ Եվ, ըստ տեղեկությունների, այն ներառում էր 15 միլիոն դոլար կանխավճար: Սա պատմության մեջ ամենախոշոր գրքերի գործարքներից մեկն է (մասնավորապես՝ հուշեր), որը զիջում է միայն Բարաք և Միշել Օբամաների՝ Penguin Random House-ի հետ ավելի քան 60 միլիոն դոլար արժողությամբ գործարքին, փոխանցում է Showbiz-ը։