«Կարծրացրել եք ձեր սրտերը, որպեսզի դարձի չգաք․ թմրության և անպատվության մեջ եք ապրում, մինչդեռ կարիքն ունենք բժշկության, ապաքինության, ոտքի կանգնելու»
Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․
«Ժողովուրդ, ժողովուրդ, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չնկատեք և չճանաչեք, քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են, որպեսզի չլինի թե՝ երբևէ աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես բժշկեմ նրանց» (Եսայի 6։9-10):
Սա է մեր իրականությունը․ տեսնելով տեսնում եք ու չեք իմանում, լսելով լսում եք և չեք ըմբռնում, չեք ընկալում, չեք ճանաչում, կարծրացրել եք ձեր սրտերը, որպեսզի դարձի չգաք և Ես չբժշկեմ ձեզ, որովհետև այդ թմրության և անպատվության մեջ ապրելը հաճելի է մեզ, մինչդեռ մենք կարիքն ունենք բժշկության, ապաքինության, ոտքի կանգնելու»։