Պարտավոր ենք հաղթել տանը. Էդուարդ Սպերցյանը` Ուելսի դեմ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարծիքով՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի դեմ տնային խաղում հավաքականը պարտավոր է հաղթել:
«Մարտական ենք տրամադրված, սպասում ենք առաջիկա խաղին: Փորձելու ենք անել այն, ինչ կարողանում ենք: Պետք է վստահ լինենք մեր ուժերին և պարտավոր ենք հաղթել տանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սպերցյանը:
Վերջինիս խոսքով` անկախ հանդիպումից, միշտ էլ մթնոլորտը լարված է լինում. ֆուտբոլիստներին մնում է մնալ պրոֆեսիոնալ և կատարել իրենց աշխատանքը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Իսկ նոյեմբերի 21-ին` վերջին տուրում, Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ: