ԵՄ-ն 2023 թվականին 30%-ով ավելացրել է զինամթերքի արտադրությունը
Եվրամիությունը 2023 թվականին 30%-ով ավելացրել է զինամթերքի արտադրությունը և մոտեցել տարեկան 1 մլն արկ արտադրությանը։
Այդ մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«2023 թվականի փետրվարից մենք 30 տոկոսով ավելացրել ենք զինամթերքի արտադրությունը։ Այսպիսով՝ մենք կկատարենք տարեկան 1 միլիոն արկ արտադրելու խնդիրը», - ասել է նա։