Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությունը հյուրընկալվել է ՇՄ նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությանը՝ Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը քննարկելու նպատակով։
Առաքելության հիմնական նպատակները շարունակում են մնալ կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին տեղեկացնելը ԵԿԶԶ-ի՝ Համաշխարհային Բանկի նոր, հիմնական երկրի ախտորոշման մասին, որը գնահատում է կլիմայի փոփոխության և կլիմայի քաղաքականության ազդեցությունը զարգացման վերջնարդյունքների վրա և քաղաքականություններ և ներդրումներ է առաջարկում՝ ցածր ածխածնի և դիմակայուն զարգացման հասնելու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առաջնահերթությունների, ինչպես նաև ընթացիկ և պլանավորված վերլուծությունների, քաղաքականության և ներդրումների վերաբերյալ հետադարձ կապ ստանալ, որոնք կարող են օգնել ձևավորել ԵԿԶԶ-ի ուղղվածությունը և վերջնարդյունքները:
Երկրի կլիմայի և զարգացման զեկույցն (ԵԿԶԶ) արտացոլում է զարգացման (այդ թվում նաև աղքատության նվազեցման, աճի, անհավասարության), կլիմայի փոփոխության և կլիմայի քաղաքականությունների միջև փոխազդեցությունը:
ԵԿԶԶ-ն ուսումնասիրում է, թե`
- ինչպես կլիմայի փոփոխությունը և գլոբալ հրաժարումը ածխաջրածիններից կարող են ազդել երկրի զարգացման ուղու և առաջնահերթությունների վրա
- երկրի գործողությունների պոտենցիալ ոլորտները՝ դիմակայության, հարմարվողականության և մեղմացման ուղղությամբ՝ զարգացման արդյունքները բարելավելու նպատակով:
- ընգծում է քաղաքականության և ներդրումային առաջնահերթությունները առաջիկա 5 տարիների համար։