«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
2023թ․ նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի համապատասխան ստորաբաժանումների ծառայողները, իրացնելով հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացված նախնական տեղեկությունները, համատեղ կատարել են չնախատեսված խուզարկություններ հիմնարկի տարբեր խցերում։
Արդյունքում՝ խցերից հայտնաբերվել են բազմաթիվ փաթեթներ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող, ընդհանուր՝ 13,28 գրամ քաշով զանգվածներով, մասնավորապես՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող, համապատասխանաբար՝ 0,60, 1,99, 0,34, 022, 0,44, 1,51 և 1,29 գրամ քաշերով զանգվածներ, 4,70 գրամ, կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող, 0․35 գրամ, սպիտակ, փոշենման և 1․84 գրամ, հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել են նաև կասկածելի, դեղնավուն հեղուկով լցված 2 կրակայրիչ, 10 մլ տարողությամբ տարա՝ սպիտակ հեղուկով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներ, ծխագլանակ՝ լցված 1․51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև՝ էլեկտրական գլանակ, որում առկա է եղել շագանակագույն, հեղուկ զանգված։
Խուզարկության արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է օգտագործված 5 ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, 2 հիշողության կրիչ, 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 բաժանորդային քարտ, լիցքավորման 4 կոճ, 8 լար, 6 ականջակալ, էլեկտրական 1 գլանակ, 2 սրվակ՝ ծխեցված հետքերով, 1 ութանկյուն նշան և 27,000 ՀՀ դրամ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիր մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։