Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը
Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե դա իսկապես այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման», — նշել Է Կրեմլի ներկայացուցիչը։