Վարչապետի աշխատակազմում աթոռի խիստ կարիք կա
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմը միլիոններ է ծախսել՝ աթոռ ձեռք բերելու համար։
Համաձայն գնումների հաշվետվությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում՝ տարբեր ամիսներին վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել 335 հատ գրասենյակին աթոռ։
Ամենամեծ խմբաքանակը՝ 120 գրասենյակային աթոռ ձեռք է բերվել այս տարվա հունվարին, այդ ժամանակ վճարվել է 3մլն 802 հազար դրամ։ Վերջին խմբաքանակը՝ 11 հատ, աշխատակազմը գնել է հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ Փաշինյանի աշխատակազմն ավելի քան 9 մլն 300 հազար դրամի աթոռ է ձեռք բերել՝ 10 ամսվա ընթացքում։