Թուրքիան չի ցանկանում դուրս բերել իր զորքերն Ադրբեջանից
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարացնելու մասին օրինագիծ է ուղարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թուրքիայում, պետության ղեկավարի ստորագրած օրինագծի համաձայն՝ շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։
Այս տարվա սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը օկուպացվել է Ադրբեջանի կողմից, իսկ բնակչությունը դուրս է մղվել։ Ադրբեջանում թուրքական զորքերի առկայության նվազագույն պատճառ չկա. Փաստորեն, իրականանում են որոշ քաղաքագետների կանխատեսումները, թե Թուրքիան կօկուպացնի Ադրբեջանը։