Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. հրամանը ստորագրել է Վահան Քերոբյանը |aysor.am|
aysor.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդում։
Ավինյանի հետ՝ դադարեցվել են նաև խորհրդի անդամներ Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները։
Մեկ այլ հրամանով՝ Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։