Նիկոլ Փաշինյանը և նախարարները պետք է գնան ԱԺ․ ՔՊ-ականները կհավաքվեն
Այսօր՝ ժամը 16.00-ին, ԱԺ-ն խորհրդի նիստ կանի: Քննարկվելու են վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը և դրանց հերթականությունը:
Խորհրդի նիստից հետո արդեն ՔՊ-ն խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ օրակարգի հետ կապված հարցեր:
ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ այս շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու, Նիկոլ Փաշինյանը և նախարարները պետք է գնան ԱԺ՝ ՀՀ 2024թ-ի պետբյուջեն ներկայացնելու:
Օրակարգում են լինելու նաև «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու, Վարչական իրավախախտուﬓերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացուﬓեր եւ փոփոխություններ կատարելու. «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Սահմանաﬔրձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքի նախագծերը: